Ukraine
Մարդու իրավունքների հանձնակատար
Որպես իր մանդատի մաս, հանձնակատարը այցեր է կատարում երկրներ մարդու իրավունքների իրավիճակը դիտանցելու և ազգային իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն նախաձեռնելու նպատակով.
Ուկրաինա կատարած այցի հաշվետվություն
Կոռուպցիայի դեմ պայքար
Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) դիտանցում է անդամ պետությունների համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիան ստանդարտներին` նպատակ հետապնդելով բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իր անդամների կարողությունը
Փողերի լվացման դեմ պայքար
Փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի գնահատման փորձագիտական կոմիտեն (MONEYVAL) գնահատում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ներպետական միջոցների արդյունավետությունը Եվրոպայի խորհրդի այն անդամ պետություններում, որոնք ֆինանսական միջոցառումների հատուկ հանձնախմբի (FATF) անդամ չեն: Եվրոպայի խորհրդի այն անդամ պետությունները, որոնք ՄՈՆԻՎԱԼ-ի անդամ են, բայց հետագայում դարձել են ՖԱՏՖ-ի անդամ, կարող են կատարել ՄՈՆԻՎԱԼ-ի լիարժեք անդամություն պահպանելու ընտրություն: Անդամության դիմող պետությունները և այլ ոչ անդամ պետություններ, որոնք ՖԱՏՖ-ի անդամ չեն, կարող են դիմել որոշակի պայմանների ներքո աշխատանքային առաջադրանքին միանալու համար.
Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով
Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) սահմանադրական հարցերով խորհրդատվական մարմին է , որը առաջատար դեր է կատարում եվրոպական սահմանադրական ժառանգությանը համապատասխան սահմանադրությունների ընդունման հարցում
Ուկրաինային վերաբերող փաստաթղթեր
Սոցիալական իրավունքների պաշտպանություն
Եվրոպական սոցիալական խարտիան Եվրոպայի խորհրդի համաձայնագրերից է, որով երաշխավորվում են սոցիալական և տնտեսական իրավունքները: Այն ընդունվել է 1961 թվականին և վերանայվել է 1996 թվականին: Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն որոշում է ընդունում Եվրոպական սոցիալական խարտիայի, 1988 թվականի Լրացուցիչ արձանագրության և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի հետ` պետություններում տիրող իրավիճակի համապատասխանության մասին.
Տեղեկատու` Ուկրաինան և Եվրոպական սոցիալական խարտիան
Սոցիալական իրավունքների հարցերով եվրոպական կոմիտեի եզրակացությունները
Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողով (ՍԻՓԻՋ)
ՍԻՓԻՋ-ը հետապանդում է անդամ պետություններում արդարադատության արդյունավետության և դրա իրականացման բարելավման նպատակ
Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդ (ԵԴԽԽ)
Նախարարների կոմիտեի այս խորհրդատվական խորհուրդը պատրաստում է կարծիքներ,նպաստում է Քրեական դատավարության համակարգում հանրային դատախազի դերի մասին առաջարկների (2000)19 իրականացմանը և տեղեկություններ է հավաքում Եվրոպայում դատախազական ծառայությունների իրականացման մասին
Խոշտանգումների կանխարգելում
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելություններ է իրականացնում կալանավայրեր (անչափահաս և ներգաղթող կալանավորների կալանավայրեր, ոստիկանության բաժանմունքներ, հոգեբուժարաններ)` գնահատելու համար, թե ազատությունից զրկված մարդկանց նկատմամբ ինչ վերաբերմունք է դրսևորվում
Այցելություններ և հաշվետվություններ
Ռասիզմի դեմ պայքար
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԵԱՀ) անկախ դիտարկման մարմին է, որ անդամ պետությունների կոնկրետ և գործնական խորհրդատվություն է տրամադրում, թե ինչպես իրենց երկրում լուծեն ռասիզմի և անհանդուրժողականության խնդիրները.
ՌԵԱՀ-ի եզարակացությունները և հաշվետվությունները Ուկրաինայի մասին
Փոքրամասնությունների պաշտպանություն
Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան նախատեսում է դիտարկման համակարգ` գնահատելու համար, թե համաձայնագիրը ինչպես է իրականացվում անդամ պետություններում: Խորհրդատվական կոմիտեն հանձնարարականներ է ընդունում փոքրամասնությունների պաշտպանությունը բարելավելու ուղղությամբ
Խորհրդարանական վեհաժողով
Տեղական և տարածաշրջանային իշխանությունների Կոնգրես
Mr Serhii SAIENKO
Deputy Director
EU Regional Policies and Strategies
Directorate General for the EU and NATO
Ministry of Foreign Affairs of Ukraine