2014թ. ապրիլին Եվրոպական միությունը (ԵՄ) և Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Մտադրությունների մասին հռչակագրով համաձայնել են, որ թիրախային համագործակցության միջոցառումները ԵՄ Գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի հետ կիրականացվեն «Ծրագրային համագործակցության կառուցակարգի» (ԾՀԿ) շրջանակներում։


Համագործակցության այս միջոցառումները կհզորացնեն Արևելյան գործընկերության երկրների կարողությունները, որոնք Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ են, բացառությամբ Բելառուսի՝ իրականացնելու ներպետական բարեփոխումներ, որոնք առավել կմոտեցնեն նրանց Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության չափանիշներին մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում։


ԾՀԿ-ն իրականացվելու է երկու փուլով` 2015-2017թթ. և 2018-2020թթ. Միջանկյալ գնահատումը տեղի կունենա 2017թ., իսկ եզրափակիչ գնահատումը՝ 2020թ.։ Իրականացման առաջին փուլի (2015-2017թթ.) բյուջեն 33.8 միլիոն եվրո է: ԾՀԿ-ն 90%-ով ֆինանսավորվում է ԵՄ-ի և 10%-ով` Եվրոպայի խորհրդի կողմից Այն իրականացնում է Եվրոպայի խորհուրդը։


Եվրոպական միության հետ ԾՀԿ-ի համար համագործակցության հինգ գերակա ոլորտներ (կամ «թեմաներ») են սահմանվել ։  Այս հինգ թեմաների ներքո կան 15 ենթաթեմաներ, որոնք հանգեցնում են երկրին ներհատուկ և տարածքային 50 գործողությունների։

 

«Սույն կայքէջը ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համատեղ ծրագրի ֆոնդերով» Այստեղ արտահայտված տեսակետները որևէ կերպ չեն արտացոլում Եվրոպական միության կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետը».

PGG visual identity
EU Eastern Partnership logo