Հունիսի 30-ից հուլիսի 3-ը Ուկրաինայի դատավորների ազգային դպրոցի ներկայացուցիչները մասնակցեցին Լեհաստանի Կրակով քաղաքի դատական համակարգի և հանրային դատախազության ազգային դպրոց կատարած ուսումնական այցին: Այս ուսումնական այցը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ծրագրային համագործակցության կառուցակարգի «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների իրականացման ամրապնդում Ուկրաինայում» ծրագրի մասն է կազմում:
Երկու հաստատությունների ներկայացուցիչները քննարկեցին դատական ոլորտում կրթության, դատավորների նախնական վերապատրաստման, հեռահար կրթության դասընթացների համար ՀԵԼՓ ծարգրի շրջանակում (Մարդու իարվունքների կրթություն իրավաբանների համար) ուսումնական ծրագրի մշակման և գործիքների ու ռեսուրսներ գործնական կիրառման հարցեր: