2015 թվականի սեպտեմբերի 10-ին Ստրասբուրգում տեղի կունենա Դատական բարեփոխման Արևելյան գործընկերության երկրներում տարածաշրջանային երկխոսության գործընթացի բացման համաժողովը:
Համաժողովը մեկնարկող միջոցառում կհանդիսանա դատական բարեփոխման ոլորտում տարածաշրջանային երկխոսության համար: Ծրագիրը իր շուրջը կհավաքի արդարադատության նախարարությունների, դատական համակարգի, դատական ինքնակառավարվող մարմինների և փաստաբանական ասոցիացիաների ներկայացուցիչների 6 ԱԳԵ-ից (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա և Բելառուս)` աջակցելու դատաան բարեփոխման խնդիրների շուրջ փոխանակումը երխոսության հարթակ ստեղծելու և լավագույն գործելակերպերը ու քաղած դասերը սահմանելու համար:
Բացման համաժողովը կմեկնարկի երկխոսության գործընթացը և ընդլայնված հարթակ կտրամադրի վերջին զարգացումների, ակնառու մարտահրավերների և սերտած դասերի մասին տեղեկությունների և մտքերի փոխանակման համար դատական բարեփոխման գործընթացների շուրջ Եվրոպայի խորհրդի ընդլայնված տարածքում: Այն նաև հարթակ կտրամադրի Արևելյան գործընկերության երկրներում ընթացիկ դատական բարեփոխման գործընթացների շուրջ տեղեկությունների փոխանակման և կուսումնասիրի Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների ընթացիկ աշխատանքի փոխգործակցության պոտենցիալ մեխանիզմերի վայրերը:
Հաջորդ օրը տեղի կունենա վեց երկրների դատական համակարգի, արդարադատության նախարարությունների և փաստաբանական ասոցիացիաների ներկայացուցիչների կազմով ծրագրի Տարածաշրջանային ղեկավար խմբի (ՏՂԽ) հանդիպումը, որը նվիրված կլինի աշխատանքային պլանի համաձայնեցմանը և կընտրի այս ծրագրի շրջանակում ուսումնասիրության համար ամենախնդրահարույց հարցերը` նպատակ հետապնդելով սահմանել լավագույն գործելակերպերը և մշակել հանձնարարականներ ներպետական բարեփոխման գործընթացները ամրապնդելու համար:
Այս միջոցառումները կազմակերպված են «Արդարադատության համակարգերի բարեփոխում` տարածաշրջանային ուղղվածություն 6 ԱԳԵ երկրների համար» համատեղ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավարվում է Եվրոպական միության և Եվրոպային խորհրդի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգ ծրագրի միջոցով:
