Back Միջազգային համաժողով սահմանադրական դատարանների մասին

Միջազգային համաժողով սահմանադրական դատարանների մասին

Ինչպե՞ս են Արևելյան գործընկերության երկրներում սահմանադրական դատարանները հարաբերվում օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ: Ինչպե՞ս են դատավորները նշանակվում և բյուջեները հաստատվում:

Մոլդովայի սահմանադրական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը կքննեն այս հարցերը, ինչպես նաև թե ինչպես են իրականացվում սահմանադրական դատարանի որոշումները` «Սահմանադրական դատարանի հարաբերությունները այլ պետական մարմինների հետ» թեմայով Չիսինայում 2015 թվականի սեպտեմբերի 24-24-ի միջազգային համաժողովի ընթացքում:

Այս համաժողովը կազմակերպված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում: Ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից և  իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից:

Վենետիկի հանձնաժողովը սահմանադրական իրավունքի ոլորտում անկախ փորձագետներից կազմված խորհրդատվական մարմին է Եվրոպայի խորհրդում: Այն ստեղծվել է 1990 թվականի Բեռլինի պատի ընկնելուց հետո: Հանձնաժողովի պաշտոնական անունն է Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ այն հանդիպում է Իտալիայի Վենետիկ քաղաքում, որտեղի նիստեր են գումարվում տարին չորս անգամ, ուստի դրան սովորաբար անվանում են Վենետիկի հանձնաժողով:

Kishinev, Մոլդովան 24-25 Սեպտեմբեր 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page