Back Մոլդովայի Փաստաբանների ասոցիացիայի աջակցություն` միասին հանձնարարականների կատարում

Մոլդովայի Փաստաբանների ասոցիացիայի աջակցություն` միասին հանձնարարականների կատարում

2015 թվականի օգոստոսի 7-ին Չիսինաու քաղաք իրականացվեց երկրորդ փորձագիտական այցը` որպես Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի  «Արդարադատության արդյունավետության բարձրացում և իրավաբաններին մասնագիտական օժանդակություն Մոլդովայի Հանարպետությունում» ծրագրի մաս:

Սա գնահատման այցին հետևող միջոցառումն էր, որ տեղի էր ունեցել հունիսին: Այցի նպատակն էր քննարկել փորձագետների հանձնարարականների իրականացման ճանապարհային քարտեզը և համաձայնություն ձեռք բերել դրա շուրջ:

Հանդիպումը բացեց Մոլդովայի փաստաբանների ասոցիացիայի նախագահ տիկին Նինա Լոզան, որը շնորհակալության խոսք ասեց ԵՄ-Եվրոպայի խորհուրդ համատեղ աջակցության համար, ընդգծեց ստացված փորձագիտության կարևորությունը և խրախուսեց իր գործընկերներին առավելագույն օգուտ քաղել դրանից:

Հանդիպման ժամանակ փորձագետները ներկայացրեցին իրենց ուսումնասիրության արդյունքները և առաջարկները, որին հետևեց իրավաբանների շարունակական վերապատրաստման, Փաստաբանների ասոցիացիայի կառավարման, իրավաբանների էթիկայի և կարգապահության, փաստաբանների դեմ կարգապահական վարույթների դեպքում վստահորդների մասնավոր կյանքի պաշտպանության առնչվող հարցերի շուրջ բարեփոխումների առաջնահերթությունների մասին մտքերի փոխանակմամբ և բանավեճերով ոլորտային ինտերակտիվ աշխատաժողով:

Մոլդովայի փաստաբանների ասոցիացիայի նախագահը, ասոցիացիայի խորհրդի և հանձնաժողովի անդամները, արդարադատության նախարարության, Կին իրավաբանների ասոցիացիայի, Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Իրավաբանների խմբերի իրավաբանների ներկայացուցիչներ և այլոք, ակտիվորեն մասնակցեցին խորհրդակցություններին և բանավեճերին: Արդյունքում իրավաբանների ինքնակառավարման վերաբերյալ ամենահրատապ հարցերի բազմակողմ վերլուծությունը հնարավորություն տվեց ձեռք բերել ներքին ընթացակարգերը և ինստիտուտները արդիականացնելու լավագույն եղանակների շուրջ համաձայնություն:

Սա կարտացոլվի փոփոխությունների ճանապարհային քարտեզում, որն անհրաժեշտ է այս ոլորտում մերձեցնելու Մոլդովայի փաստաբանների ասոցիացիան եվրոպական լավագույն գործելակերպերին և Եվրոպայի խորհրդի գործող ստանդարտներին: Առաջիկա ամիսների ընթացքում ծրագրով կշարունակվի աջակցությունը մոլդովացի գործընկերներին` ճանապարհային քարտեզի իրականացման միջոցով:«Արդարադատության արդյունավետության ամրապնդում և իրավաբաններիին մասնագիտական աջակցություն Մոլդովայի Հանրապետությունում» ծրագրի «Աջակցություն Մոլդովայի փաստաբանների ասոցիացիային» բաղադրիչը ֆինանսավորվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի կողմից: Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը միասին աշխատում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի հետ գործընկերության պայմաններում օգնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում հասնել Եվրոպայի խորհրդի հենանիշերին, ինչպես նաև բարելավել քաղաքացիների կյանքը:

Chişinău 7 Օգոստոս 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page