Back Տեղեկատվական հանդիպում հայերեն և (ուրում) թուրքերեն լեզուների լեզվակիրների համար

Տեղեկատվական հանդիպում հայերեն և (ուրում) թուրքերեն լեզուների լեզվակիրների համար

2015 թվականի հունիսի 29-ին և 30-ին Եվրոպայի խորհուրդը, ազգային կենտրոնական և տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ, կազմակերպեց Ցալկա, Ախալքալաք և Նինոցմինդա քաղաքներում բնակվող հայերեն և թուրքերեն ուրում լեզուների լեզվակիրների համար երկու տեղեկատվական հանդիպում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վերաբերյալ:

Միջոցառումների միջոցով տեղեկություններ տրամադրվեցին տեղական իշխանություններին և հայերեն և  թուրքերեն ուրում լեզուների լեզվակիրներին այն մասին, թե ինչպես կարող է խարտիան օգնել նրանց պաշտպանելու իրենց լեզուները: Նրանք նաև հայերեն և  թուրքերեն ուրում լեզուների լեզվակիրներին տրամադրեցին հնարավորություն ներկայացնելու իրենց լեզուների հետ կապված առկա իրավիճակը և միջնաժամկետ հեռանկարները:

Քննարկումների ընթացքում հայերեն և  թուրքերեն ուրում լեզուների լեզվակիրների ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները աջակցության հայտնեցին խարտիայի վավերացմանը Վրաստանի կողմից:
1999 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս` Վրաստանը ստանձնեց  Խարտիան ստորագրելու և վավերացնելու պարտավորություն: Որպես Եվրոպայի խորհրդի առանցքային կոնվենցիաներից մեկը, խարտիան նպատակ ունի պաշտպանել ավանդաբար գոյություն ունեցող փոքրամասնությունների լեզուները` որպես երկրի մշակութային ժառանգության մաս:

Հանդիպում տեղի ունեցավ ԵՄ/Եվրոպայի խորհրդի «Վրաստանում ազգային փոքրամասնություների քաղաքացիական ինտեգրումը և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» համատեղ ծրագրի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն Ախմեթայում և Քվարելիում (Կախեթի շրջան) քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավար և ուդի լեզուների լեզվակիների, ինչպես նաև տեղական իշխանությունների համար 2015թվականի հուլիսին:

Ծալկա, Ախալքալաք եւ Նինոծմինդա, Վրաստան 29-30 հունիսի 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page