Ադրբեջանի արդարադատության ակադեմիայի ապագա դասավանդողների մի խումբ կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Եվրոպայի խորհուրդ երկօրյա ուսումնական այցի 2015 թվականի սեպտեմբերի 15-16: Այցի նպատակն է մասնակիցներին տրամադրել խորը գիտելիքներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության մասին` մասնավորապես, շեշտը դնելով ազգային նախադեպային իրավունքի և մարդու իրավունքների ներպետական կիրարկման հարցերի վրա:
Մասնակցիները կմասնակցեն Մեծ պալատի նիստի և կլսեն տարբեր թեմաների շուրջ ելույթներ Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչների կողմից:
Այս ուսումնական այցը «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մադրու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառումը Ադրբեջանում»` Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ծրագրի մաս է կազմում: Այս ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի մասն է կազմում, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից:
