Back ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ներկայացվում են Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ներկայացվում են Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և կրթական ոլորտի մի շարք ծրագրերի արդյունքները

Ստրասբուրգ/Երևան, 2017 թվականի հոկտեմբերի 13. հոկտեմբերի 17-ին՝ երեքշաբթի օրը, Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը Երևանի լրատվամիջոցներին են ներկայացնելու Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված մի շարք ծրագրերի արդյունքները:

2015-2017 թթ. «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերում[1], որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո, հատուկ ուշադրություն է դարձվել երկրում ընտրական գործընթացների բարելավմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին,  հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին:

Նշված ծրագրերը ֆինանսավորվել են ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից և  իրականացվել են Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո: Բացի հատուկ Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերից, Հայաստանը նաև մասնակցում է մի քանի երկրներ ընդգրկող 14 տարածաշրջանային նախաձեռնությունների:

 Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունքների ամփոփում
  Հայաստանի մասնակցությամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերի արդյունքների ամփոփում

Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը,  ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման բաժնի ղեկավար  Տանյա վան Դիկը (Ստրասբուրգ) կներկայացնեն ծրագրերը և կպատասխանեն լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին:

Պրեզենտացիան տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին, Երևանի Ամիրյան 1 փողոցում գտնվող Մարիոթ հյուրանոցում: Աշխատանքային լեզուն՝ անգլերեն-հայերեն:

Պահանջվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական հավատարմագրում:  Լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի՝ հավատարմագրման հարցերով զբաղվող կոնտակտային անձի միջոցով՝   Աննա ՍԱՀԱԿՅԱՆ  +374 10 54 63 22

 

[1]Նախկինում կոչվել է Արևելյան գործընկերության երկրների համար Ծրագրային համագործակցության կառուցակարգ

Երևան 13-ը հոկտեմբերի, 2017թ.
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page