Back ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ` Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը ներկայացնում են մի շարք ծրագրեր Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և ակադեմիայի համար

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ` Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը ներկայացնում են մի շարք ծրագրեր Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և ակադեմիայի համար

Ստրասբուրգ/Երևան, 3-ը հոկտեմբերի 2016 թվական. ուրբաթ օրը, հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը Երևանի լրատվամիջոցներին են ներկայացնելու Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես` Հայաստանի համար նախատեսված ծրագրերի միջնաժամկետ արդյունքները:

2015-2017 թվականների Ծրագրային համագործակցության կառուցակարգի սահմաններում Հայաստանում իրականացվում են չորս ծրագրեր. երկրում ընտրական գործընթացների բարելավում, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքար, հայաստանյան բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքար:

Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Այս ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն. եվրո: Ի լրումն հատուկ Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերի՝ Հայաստանը նաև մասնակցում է Արևելյան գործընկերության երկրներ ընդգրկող 14 տարածաշրջանային նախաձեռնությունների:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ծրագրային համագործակցության կառուցակարգի ազգային համակարգող Արամ Հակոբյանը և Եվրոպայի խորհրդի (Ստրասբուրգ) Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինությունից ծրագրային համագործակցության կառուցակարգի համակարգող Լիլիա Կոլոմբեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին կներկայացնեն ծրագրերը և կպատասխանեն հարցերին:

Միջոցառումը բաց է լրատվամիջոցների համար: Ծրագրերը կներկայացվեն 2016 թվականի հոկտեմբերի 7-ին, ուրբաթ օրը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից 10:45-ը (հասցե`Էրեբունի կոնֆերանս դահլիճ, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1): Ներկայացման լեզուները՝ անգլերեն-հայերեն: Ընդմիջման ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել զեկուցողներին:

 ԵՄ-Եվրոպայի խորհուրդ ծրագրային համագործակցության  կառուցակարգում ընդգրկված ծրագրերի միջնաժամկետ արդյունքները
 Տարածաշրջանային ծրագրերի միջանկյալ արդյունքները՝ իրականացված Եվրոպայի խորհրդի/Եվրամիության Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում (2015-2017թթ.)

 Պահանջվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական հավատարմագրումը: Լրատվամիջոցների հավատարմագրումը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի՝ հավատարմագրման հարցերով զբաղվող կոնտակտային անձի միջոցով՝ Աննա ՍԱՀԱԿՅԱՆ, [email protected] +374 10 54 63 22

 Կոնտակտային անձ՝ Տատյանա Բաևա, խոսնակ/մամուլի պատասխանատու, [email protected], +33 (0)685 11 64 93

Yerevan 3 October 2016
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page