Countries
Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների գծով առաջատար կազմակերպությունն է մայրցամաքում: Այն ունի 47 անդամ պետություններ` ներառյալ Եվրոպական միության արևելյան գործընկերության երկրները` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա, բացի Բելառուսից
Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության պաշտպանության պայմանագիր է:
Եվրոպայի խորհուրդը նաև խթանում է մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը միջազգային կոնվենցիաների, օրինակ Կիբեռհանցագործությունների մասին կոնվենցիայի միջոցով:
Այն դիտանցում է անդամ պետությունների առաջընթացը այս ոլորտներում և հանձնարարականներ է տալիս դիտարկման անկախ փորձագիտական մարմինների միջոցով:
Յուրաքանչյուր երկրի էջ մանրամասնում է իր կատարած աշխատանքները և առաջընթացը: