2015 թվականի հունիսի 6-7-ը Եվրոպայի խորհուրդը աշխատաժողով կազմակերպեց փորձագետների, կրթական ոլորտի մասնագետների և լեզվաբանների համար, որոնք աշխատում են փոքրամասնությունների հարցերի շուրջ և փոքրամասնությունների և Կովկասի լեզուներով` նպատակ հետապնդելով տեղեկությունների տրամադրել նրանց Խարտիայի վերբերյալ, ներկայացնել ՏՓԼԵԽ դրույթների բովանդակությունը և շրջանակը, որոնք Վրաստանը ցանկանում է կիրառել փոքրամասնությունների լեզուների նկատմամբ, ինչպես նաև նշել այն քաղաքականությունները և ռազմավարությունները, որոնք նվիրված են փոքրամասնությունների առավել լավ ինտեգրմանը և քննարկել կրթական ոլորտում ընթացիկ զարգացումները` կապված դպրոցներում փոքրամասնությունների այս լեզուների դասավանդման հետ
Մասնակցիները նաև քննարկեցին Վրաստանի «Պետական լեզվի մասին» օրենքի նախագիծը և դրա փոխհարաբերությունը Խարտիայի հետ: Քննարկումների ընթացքում մասնակիցները աջակցություն հայտներցին Վրաստանում Խարտիայի ստորագրմանը: Հանդիպում տեղի ունեցավ ԵՄ/Եվրոպայի խորհրդի «Վրաստանում ազգային փոքրամասնություների քաղաքացիական ինտեգրումը և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» համատեղ ծրագրի շրջանակում