Back Աջակցություն Մոլդովայի փաստաբանների ասոցիացիային` դեպի վստահորդների մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության ընդլայնում

Աջակցություն Մոլդովայի փաստաբանների ասոցիացիային` դեպի վստահորդների մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության ընդլայնում

2015թվականի օգոստոսի 3-ին «Արդարադատության արդյունավետության ամրապնդում և իրավաբաններիին մասնագիտական աջակցություն Մոլդովայի Հանրապետությունում» ԾՀԿ ծրագրի «Աջակցություն Մոլդովայի փաստաբանների ասոցիացիային» ծրագրի շրջանակում Չիսինաույում կազմակերպվել է աշխատաժողով առերեսելու անձնական տվյալների պաշտպանությանը, մասնագիտական գաղտնիության պարտականությանը վերաբերող հարցեր, մասնավորապես, Մոլդովիայի փաստաբանների ասոցիացիայի շրջանակում փաստաբանների դեմ իրականացված կարգապահական վարույթների համատեքստում:

Ինտերակտիվ աշխատաժողովը նախատեսված էր հատկապես Մոլդովայի փաստաբանների ասոցիացիայի Էթիկայի և կարգապահության հարցերով հանձնաժողովի անդամների համար, որոնք լիարժեք և ակտիվ մասնակցեցին աշխատաժողովին: Այն համակարգում էր Եվրոպայի խորհրդի խորհրդատու տիկին Օլգա Դեմիանը:  Միջոցառման նպատակն էր քննարկել իրավաբանների դեմ կարգապահական վարույթների գնահատման արդյունքները և եվրոպական կիրառելի ստանդարտները և լավագույն գործելակերպերը փոխանցել Էթիկայի և կարգապահության հանձնաժողովի անդամներին: Այս ոլորտում հիմնական ներպետական իրավական ստանդարտների շուրջ խորհրդակցությունների և դրանց վերլուծության արդյունքում սահմանվեցին բացթողումներ և անհամապատասխանություններ և համաձայնություն ձեռք բերվեց դրանք հաղթահարելու և առերեսելու լուծումների շուրջ:

Մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, որ վերջնական եզրակացությունները կներառվեն հաշվետվության մեջ, որը կներկայացվի շահառուների ուշադրությանը` իրականացման համար: Խորհրդակցությունները կշարունակվեն աջակցելու Էթիկայի և կարգապահության հանձնաժողովի շրջանակում ստեղծված աշխատանքային խմբին` կատարելագործելու և բարելավելու կիրառելի ընթացակարգերը Եվրոպայի խորհրդի ստանդարտներին և եվրոպական լավագույն գործելակերպերին համապատասխան: Էթիկայի և կարգապահության հանձնաժողովի անդամները վերահաստատեցին իրավաբանների իրազեկությունը բարձրացնելու անհրաժեշտություն այն ստանդարտների վերաբերյալ, որոնք առնչվում են մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանությանը, մասնավորապես` շարունակական վերապատրաստումների միջոցով:

«Արդարադատության արդյունավետության ամրապնդում և իրավաբաններիին մասնագիտական աջակցություն Մոլդովայի Հանրապետությունում» ծրագրի «Աջակցություն Մոլդովայի փաստաբանների ասոցիացիային» բաղադրիչը ֆինանսավորվել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի կողմից: Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը միասին աշխատում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի հետ գործընկերության պայմաններում օգնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում հասնել Եվրոպայի խորհրդի հենանիշերին, ինչպես նաև բարելավել քաղաքացիների կյանքը:

Chisinau Օգոստոս 3, 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page