Իրավական եզրակացություն Ուկրաինայի «Ազգային ոստիկանություն» և «Ներքին գործերի մարմիններ» օրենքի նախագծերի շուրջ` պատրաստված միջազգային փորձագետներ պարոն Ռալֆ Ռոշեյի և պարոն Ֆրանցիս Գուիլեն Լասսիրայի կողմից: Իրավական եզրակացություն պարունակում է երկու օրենքի նախագծերի առանցքային դրույթների խորը վերլուծություն և հանձնարարականներ դրանց փոփոխությունների մասին` մարդու իրավունքների եվրոպական ստանդարտներին, ոստիկանական էթիկայի եվրոպական կանոններին և տվյալ ոլորտում լավագույն գործելակերպին համապատասխան:
Իրավական եզրակացությունը ներկայացվել է Խորհրդարանի` Օրենքի կիրարկման օրենսդրական աջակցության հարցերով հանձնաժողովին, որպեսզի հանձնարարականները հաշվի առնվեին Ուկրաինայի` 2015 թվականի հուլիսի 2-ին ընդունված «Ազգային ոստիկանություն» օրենքի փոփոխված տարբերակում, ինչպես նաև հարակցի օրենսդրության մեջ:
Իրավական եզրակացությունը նախապատրաստվել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների իրականացման ամրապնդում Ուկրաինայում» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում: Այս ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի մասն է կազմում, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից:
