Ստրասբուրգ/Երևան, 2017 թվականի հոկտեմբերի 13. հոկտեմբերի 17-ին՝ երեքշաբթի օրը, Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը Երևանի լրատվամիջոցներին են ներկայացնելու Արևելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված մի շարք ծրագրերի արդյունքները:
2015-2017 թթ. «Գործընկերություն՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված չորս ծրագրերում[1], որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,4 միլիոն եվրո, հատուկ ուշադրություն է դարձվել երկրում ընտրական գործընթացների բարելավմանը, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքարին, հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարին:
Նշված ծրագրերը ֆինանսավորվել են ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվել են Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո: Բացի հատուկ Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերից, Հայաստանը նաև մասնակցում է մի քանի երկրներ ընդգրկող 14 տարածաշրջանային նախաձեռնությունների:
Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունքների ամփոփում
Հայաստանի մասնակցությամբ իրականացվող տարածաշրջանային ծրագրերի արդյունքների ամփոփում
Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը և Եվրոպայի խորհրդի ծրագրային համակարգման բաժնի ղեկավար Տանյա վան Դիկը (Ստրասբուրգ) կներկայացնեն ծրագրերը և կպատասխանեն լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերին:
Պրեզենտացիան տեղի կունենա 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, երեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ին, Երևանի Ամիրյան 1 փողոցում գտնվող Մարիոթ հյուրանոցում: Աշխատանքային լեզուն՝ անգլերեն-հայերեն:
Պահանջվում է լրատվամիջոցների ներկայացուցիչների նախնական հավատարմագրում: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրումը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի՝ հավատարմագրման հարցերով զբաղվող կոնտակտային անձի միջոցով՝ Աննա ՍԱՀԱԿՅԱՆ +374 10 54 63 22
[1]Նախկինում կոչվել է Արևելյան գործընկերության երկրների համար Ծրագրային համագործակցության կառուցակարգ