Back Տեղեկատվական հանդիպում Վրաստանի քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավարերեն և ուդի լեզվակիրների համար

Տեղեկատվական հանդիպում Վրաստանի քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավարերեն և ուդի լեզվակիրների համար

2015 թվականի հունիսի 21-ին և 22-ին Եվրոպայի խորհուրդը, տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ, կազմակերպեց Կախեթի շրջանի Ախմեթա և Քվարելի համայնքներում բնակվող քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավարերեն և ուդի լեզվակիրների համար երկու տեղեկատվական հանդիպում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վերաբերյալ:

1999 թվականին Եվրոպայի խորհրդին միանալիս` Վրաստանը ստանձնեց  Խարտիան ստորագրելու և վավերացնելու պարտավորություն: Որպես Եվրոպայի խորհրդի առանցքային կոնվենցիաներից մեկը, խարտիան նպատակ ունի պաշտպանել ավանդաբար գոյություն ունեցող փոքրամասնությունների լեզուները` որպես երկրի մշակութային ժառանգության մաս:

Միջոցառումների միջոցով տեղեկություններ տրամադրվեցին տեղական իշխանություններին և քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավարերեն և ուդի լեզվակիրներին այն մասին, թե ինչպես կարող է խարտիան օգնել նրանց պաշտպանելու իրենց լեզուները: Նրանք նաև քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավարերեն և ուդի լեզվակիրների տրամադրեցին հնարավորություն ներկայացնելու իրենց լեզուների հետ կապված առկա իրավիճակը և միջնաժամկետ հեռանկարները: Քննարկումների ընթացքում քիսթ/չեչեներեն, օսեթերեն, ավարերեն և ուդի լեզվակիրների ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները աջակցության հայտնեցին խարտիայի վավերացմանը Վրաստանի կողմից:

Հանդիպում տեղի ունեցավ ԵՄ/Եվրոպայի խորհրդի «Վրաստանում ազգային փոքրամասնություների քաղաքացիական ինտեգրումը և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան» համատեղ ծրագրի շրջանակում: Նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն Բոլնիսիում (Քվեմո Քարթլի շրջան) ադրբեջաներենի լեզվակիրների, ինչպես նաև տեղական իշխանությունների համար 2015 թվականի սեպտեմբերին:
Այս ծրագիրը Եվրոպական միության - Եվրոպայի խորհրդի Արևելյան գործըներկության երկրների համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի մասն է կազմում:

Ախմետա եւ Kvareli, Վրաստան 21-22 հուլիսի 2015 թ.
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page