Back ՍԻՓԻՋ փորձագետների կողմից ճանաչողական այցը

ՍԻՓԻՋ փորձագետների կողմից ճանաչողական այցը

2015թվականի հուլիսի 21-24-ը Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ՍԻՓԻՋ) փորձագետների մի պատվիրակություն այցելեց Ադրբեջանի Հանարպետություն «Աջակցություն դատարանների արդյունավետության բարձրացմանը, դատավորների վերապատրաստման կատարելագործմանը և դատական ինքնակառավարմանը Ադրբեջանում» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորված և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող  2015-2017 թվականների ԵԽ/ԵՄ Արևելյան գործընեկության ծրագրային համագործակցության կառուցակարգ ծրագրի մասն է կազմում:

Այս այցի հիմնական նպատակներից էր ներկայացնել ծրագիրը և ՍԻՓԻՋ-ի աշխատանքը ազգային գործընկերներին: Ուստի, հուլիսի 22-ին Եվրոպայի խորհուրդը հրավիրեց աշխատաժողով մանրամասն բացատրելու ՍԻՓԻՋ-ի մեթոդաբանությունը, ինչպես նաև ՍԱՏՈՒՐՆ-ի ուղեցույցերը դատարանի ժամանակի կառավարման, արդարադատության և դատարանների որակը խթանելու գործողությունների ցանկը   ՍԻՓԻՋ-ի այլ որակի ապահովման գործիքները: Աշխատաժողովին մասնակցեցին Ադրբեջանի արդարադատության նախարարության, Դատական իրավական խորհրդի և տարբեր ներպետական դատարանների ներկայացուցիչներ գիտելիքներ ձեռք բերելու ՍԻՓԻՋ-ի մասին, քննարկելու դատարանների արդյունավետության և որակի կառավարման հիմնական զարգացումները Ադրբեջանում և իրենց գործնական փորձը կիսելու ՍԻՓԻՋ-ի փորձագետների հետ:

Մեկ այլ նպատակ էր վերոնշյալ ՍԻՓԻՋ գործիքների հիման վրա և 2015-2016 թվականներին դատական ծառայությունների ադյունավետությունը և որակը բարելավելուն ուղղված` դատարանների ուսումնական ծրագրի նախաձեռնությունը Ադրբեջանի հինգ պիլոտային դատարաններում: Հուլիսի 21-ին, 23-ին և 24-ին ՍԻՓԻՋ-ի փորձագետները այցելեցին պիլոտային դատարաններ, որոնք նշանակվել էին Արդարադատության նախարարության և Դատական իրավական խորհրդի հետ համագործակցության արդյունքում, մասնավորապես`

  • Բաքվի Յասամալ շրջանային դատարանը,
  • Սումգաիթի վարչատնտեսական դատարանը,
  • Սումգաիթի վերաքննիչ դատարանը,
  • Շեկի վերաքննիչ դատարանը,
  • Օղուզի շրջանային դատարանը:


Առաքելության ընթացքում փորձագետներին տրամադրված տեղեկությունների հիման վրա կկազմվեն դատարանների ուսումնական ծրագրի հաշվետվություններ և դրանք կներկայացվեն ազգային գործընկերներին` քննարկումների և հետագա գործողությունների համար: Այս երկամյա ծրագրի վերջում ակնկալվում է, որ ՍԻՓԻՋ-ի գործիքների կիրառումից ընտրված պիլոտային դատարաններում ձեռք բերված դասերը արժեքավոր տեղեկություններ և լուծումներ կտրամադրեն դատական վարչարարությանը և քաղաքականություն մշակողներին` նպատակ հետպանդելով տարածել և կիրառել ձեռք բերված լավագույն գործելակերպերը ներպետական մակարդակում: Բացի դա, արդարադատության արդյունավետությունը և որակը իրենց պատշաճ տեղը կունենան բոլոր ներպետական դատարաններին և անհատ դատավորներին առնչվող նպատակների շարքում  և դրանք կներառվեն Ադրբեջանի արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրում: Արդյունքում Ադրբեջանի դատարաններից օգտվողները կկարողանան օգտվել պիլոտային դատարանների բարելավված գործունեությունից և, երկարաժամկետ կտրվածքում, նրանց հասանելի կլինի արդարադատության և դատական ծառայությունների բարելավված որակ ամբողջ երկրում:

Կտտացրեք ստորև լուսանկարի վրա` տեսնելու այցելության մյուս լուսանկարները:

CEPEJ visit to Azerbaijan courts, July 2015
Ադրբեջանը 21-24 հուլիսի 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page