Back Մարդու իրավունքների թեմայով վերապատրաստում Ուկրաինայում

Մարդու իրավունքների թեմայով վերապատրաստում Ուկրաինայում

Ստեղծվել է կրթական ոլորտի մասնագետներից և գործող դատավորներից կազմված խորհրդատվական խումբ Մարդու իրավունքների ոլորտում կրթություն  իրավաբանների համար Ուկրաինայում «ՀԵԼՓ» ծրագրի շրջանակում հեռահար ուսուցման դասընթաց մշակելու համար «Փաստարկ և ապացույց» թեմայով: Դասընթացը կներառի դասախոսություններ, ներկայացումներ, դեպքերի ուսումնասիրություններ և տեսողական նյութեր:

ՀԵԼՓ-ի այլ հեռահար ուսուցման դասընթացներ` «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներածություն», «Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմումների ընդունելիության չափանիշները», «Նախադատավարական քննություն` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատեքստում» և «Դիտավորյալ վատ վերաբերմունք` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համատեքստում» դասընթացները նույնպես հասանելի կլինեն Ուկրաինայի իրավական համայնքի ներկայացուցիչների համար:

Այդ դասընթացները «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների իրականացման ամրապնդում Ուկրաինայում» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի մասն են կազմում: Այս ծրագիրը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի մասն է կազմում, որը ֆինանսավորվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից:

Strasbourg 15 Օգոստոս 2015 թ.
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page