Back Էթիկայի և կարգապահական հարցեր Վրաստանի փաստաբանական ասոցիացիայի իրավական շրջանակում

Էթիկայի և կարգապահական հարցեր Վրաստանի փաստաբանական ասոցիացիայի իրավական շրջանակում

Վրաստանի իրավաբանների Էթիկայի և կարգապահական հարցերը կարգավորող կանոններում հայտնաբերվել են բացթողումներ: Եվրոպացի փորձագետները մասնակցեցին մտքերի ակտիվ փոխանակմանը Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի էթիկայի հանձնաժողովի անդամների, ինչպես նաև գործադիր խորհրդի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կլոր սեղանի ժամանակ:

Կլոր սեղանը տեղի ունեցավ Թբիլիսիում օգոստոսի 19-ին և նպատակ ուներ հայտնաբերել Վրաստանի փաստաբանների ասոցիացիայի գործունեությունը կարգավորող դաշտում բացթողումներ և շփոթեցնող հոդվածներ և հատկապես` հայտնաբերել լավագույն և ամենահարմար լուծումները այդ բացթողումները լուծելու և եվրոպական ստանդարտներին դրանք համապատասխանեցնելու համար:

Եվրոպայի խորհրդի փորձագետ պարոն Ջոս Ուիտդեհաագը բացատրեց եվրոպական մոտեցումները և լուծումներ առաջարկեց իրավական երկընտրանքների համար: Ինչպես նշեց Փաստաբանների ասոցիացիայի նախագահը, Եվրոպայի խորհրդի աջակցությունը կարևոր է Փաստաբանների ասոցիացիային վերաբերող կանոնները փոփոխելու գործընթացի համար:

Էթիկայի հանձնաժողովի նախագահը նշեց խնդիրների մանրամասն ցանկ, որոնք հանձնաժողովը առերեսում է` կապված իրավական դաշտում ճկունության բացակայության հետ: Կլոր սեղանի քննարկումը նաև հիմք ստեղծեց ՎՓԱ էթիկայի հանձնաժողովի ներսում քննիչ իրավաբանների ինստիտուտի ներմուծման հետ կապված նոր կոնցեպտուալ գաղափարների համար:  Չնայած մի շարք հակառակորդ դիրքորոշումների, բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ Էթիկայի հանձնաժողովը «կարողություն կունենա ստեղծել մի համակարգ, որը ինքնուրույն է աշխատում և ոչ թե համակարգ, որը կախված է մի քանի անհատների աշխատանքից»:

Մասնակիցները համաձայնեցին ակտիվ աշխատանքներ տանել օրենսդրական/կարգավորիչ փոփոխությունների շուրջ, իսկ ԵԽ փորձագետ պարոն Ուիդեհաագը վերջնական գնահատում կիրականացնի գործող դաշտի վերաբերյալ` կոնկրետ առաջարկներ կատարելով այն փոփոխելու մասին: Եվրոպայի խորհուրդը մանրակրկիտ կհետևի գործընթացին և կոնկրետ առաջարկներ կներկայացնի, որոնք ի վերջո կներառվեն օրենսդրական/կարգավորիչ դաշտում:

Այս կլոր սեղանը տեղի է ունեցել «Վրաստանի փաստաբանների ասոցիացիային աջակցություն» համատեղ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպային խորհրդի կողմից  Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Ծրագրային համագործակցության կառուցակարգ ծրագրի միջոցով: Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը միասին աշխատում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի հետ գործընկերության պայմաններում օգնելու մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում հասնել Եվրոպայի խորհրդի հենանիշերին, ինչպես նաև բարելավել քաղաքացիների կյանքը:

Թբիլիսի 19 Օգոստոս 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page