Back Պայքարենք կիբեռհանցագործությունների դեմ միասին

Պայքարենք կիբեռհանցագործությունների դեմ միասին

Ինչպե՞ս կարող են Արևելյան գործընկերության երկրները միասին աշխատել կիբեռհանցագործությունների դեմ պայքարելու համար Այս թեման կքննարկվի Ռումիանիայի Բուխարեստ քաղաքում մեկնարկած ծրագրում (2015 թվականի սեպտեմբերի 9-11):

Դատական և ոստիկանական համագործակցության ոլորտային փորձագետները վեց ԱԳԵ երկրներից` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա` գործընկեր երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների օժանդակությամբ կիրականացնեն կիբեռհանցագործությունների և էլեկտրոնային փաստերի վերաբերյալ միջազգային համագործակցությանը առնչվող ընթացակարգերի և ինստիտուտների մանրամասն գնահատում:

Այս հանդիպումը ԵՄ և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի մաս է կազմում` բարելավելու միջազգային համագործակցությունը կիբեռհանցագործությունների ոլորտում Արևելյան գործընկերության տարածաշրջանում (Cybercrime@EAP II): Cybercrime@EAP II ծրագիրը իրականացվում է Եվրպոայի խորհրդի կիբեռհանցագործությունների ծրագրի գրասենյակի կողմից  (C-PROC) Ռումիանիայում:

Հանդիպումը բաց կլինի մամուլի համար սեպտեմբերի 9-ին` չորեքշաբթի, ժամը 9-1-ը, Նովոթել հյուրանոցում: Առավել տեղեկություններ հանդիպման մասին կարելի է գտնել հետևյալ կայքէջում

Մամուլի հարցերով պատասխանատու անձանց կոնտակտային տվյալներ՝ Estelle Steiner, tel. +33 3 88 41 33 35

Բուխարեստ 2015 թվականի սեպտեմբերի 9-11
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page