Back Կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ տարածաշրջանային ուսումնասիրություն ԱԳ երկրներում

Կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ տարածաշրջանային ուսումնասիրություն ԱԳ երկրներում

2015 թվականի հուլիսի 20-21-ը Թբիլիսիում տեղի կունենա ԱԳ երկրներում կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ տարածաշրջանային ուսումնասիրության նախապատրաստման նպատակով աշխատանքային խմբի հանդիպում: «Ընտրական օրենսդրության և գործելակերպի բարեփոխում և ընտրական հարցերով տարածաշրջանային համագործակցության զարգացում» ԵՄ/ԵԽ ԱԳ համատեղ ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառումը կհամախմբի ԱԳ երկրներից գենդերային հարցերով անկախ փորձագետների, Եվրոպայի խորհրդի փորձագետների և փորձագետների Գենդերային հավասարության եվրոպական ինստիտուտից և Գենդերային հավասարության հանձնաժողովից:

Հետազոտության նպատակն է որակական և քանակական գնահատում կատարել յուրաքանչյուր ԱԳ երկրում և ընդհանրապես ԱԳ տարածաշրջանում կանանց քաղաքական մասնակցության իրավիճակի, ինչպես նաև կանանց մասնակցությանը և ներկայացուցչությանը խոչընդոտող գործոնների  վերաբերյալ:  Ուսումանսիրության ժամանակ իրավիճակը կդիտարկվի երկու մակարդակներով` I) օրենսդիր և գործադիր իշխանություն և II) տեղական և տարածքային ինքնակառավարման մարմիններ:

Այս ծրագիրը Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործըներկության երկրների համար Ծրագրային համագործակցության կառուցակարգի մասն է կազմում:

Ք.Թբիլիսի, Վրաստան 20-21 հուլիսի 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page