Back Խտրականության դեմ պայքարի ոլորտում եվրոպական ստանդարտների թեմայով վերապատրաստում Ուկրաինայում

Խտրականության դեմ պայքարի ոլորտում եվրոպական ստանդարտների թեմայով վերապատրաստում Ուկրաինայում

2015 թվականի հուլիսի 13-14 երրորդ և վերջին աշխատաժողովների շարքը տեղի ունեցավ Ուկրաինայի խորհրդարանի` խտրականության դեմ պայքարի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ` մարդու իրավունքների ոլորտում եվրոպական ստանդարտների համատեքստում: Ներպետական և միջազգային փորձագետների օգնությամբ մասնակիցները ծանոթացան խտրականության դեմ պայքարի մասով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախադեպային իրավունքին  և քննարկեցին խտրականության բազմաթիվ դեպքեր:

Այս աշխատաժողովները կազմակերպվել են Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործըներկության երկրների համար Ծրագրային համագործակցության կառուցակարգ ծրագրի շրջանակում «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների իրականացման ամրապնդում Ուկրաինայում» ծրագրի ներքո: Ծրագրում նախատեսվում է իրականացնել վերապատրաստման դասընթացների մեկ այլ շարք խտրականության դեմ պայքարի թեմաներով Ուկրաինայի խորհրդարանի հանձնակատարաի գրասենյակի նոր աշխատակիցների համար 2015 թվականի աշնանը:

Ուկրաինայի 13-14 հուլիսի 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page