Ինչպե՞ս կարող են Արևելյան գործընկերության երկրները միասին աշխատել կիբեռհանցագործությունների դեմ պայքարելու համար Այս թեման կքննարկվի Ռումիանիայի Բուխարեստ քաղաքում մեկնարկած ծրագրում (2015 թվականի սեպտեմբերի 9-11):
Դատական և ոստիկանական համագործակցության ոլորտային փորձագետները վեց ԱԳԵ երկրներից` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա` գործընկեր երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների օժանդակությամբ կիրականացնեն կիբեռհանցագործությունների և էլեկտրոնային փաստերի վերաբերյալ միջազգային համագործակցությանը առնչվող ընթացակարգերի և ինստիտուտների մանրամասն գնահատում:
Այս հանդիպումը ԵՄ և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի մաս է կազմում` բարելավելու միջազգային համագործակցությունը կիբեռհանցագործությունների ոլորտում Արևելյան գործընկերության տարածաշրջանում (Cybercrime@EAP II): Cybercrime@EAP II ծրագիրը իրականացվում է Եվրպոայի խորհրդի կիբեռհանցագործությունների ծրագրի գրասենյակի կողմից (C-PROC) Ռումիանիայում:
Հանդիպումը բաց կլինի մամուլի համար սեպտեմբերի 9-ին` չորեքշաբթի, ժամը 9-1-ը, Նովոթել հյուրանոցում: Առավել տեղեկություններ հանդիպման մասին կարելի է գտնել հետևյալ կայքէջում:
Մամուլի հարցերով պատասխանատու անձանց կոնտակտային տվյալներ՝ Estelle Steiner, tel. +33 3 88 41 33 35