Photo competition
UPDATE 15 December 2020

The submissions for the photo competition are closed. Thank you for your participation. The selection process in ongoing and the winners will be contacted in the coming weeks.

հայերէնazərbaycancaenglishქართულიromânăрусскийукраїнська

Ի՞նչ են Ձեզ համար և Ձեր երկրում նշանակում «հավասարություն», «անխտրականություն», «բազմազանություն», «համատեղ բնակություն», «փոքրամասնությունների ներառում», «գենդերային հավասարություն» արտահայտությունները։

Պատմեք լուսանկարների միջոցով՝ մասնակցելով #PGG4Citizens լուսանկարչական մրցույթին, որի խորագիրն է՝

«Իմ ապագան առանց խտրականության»


 Լուսանկարները պետք է արվեն Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում կամ Ուկրաինայում

 Լավագույն լուսանկարները կցուցադրվեն Եվրոպայի խորհրդի տեղեկատվական ալիքներում

 Մրցույթը բաց է 2020թ. հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր՝ կենտրոնական եվրոպական ժամանակով։

  1. Վերցրեք ձեր հեռախոսը կամ ֆոտոխցիկը

  2. Գրեք անգլերեն վերնագիր կամ առավելագույնը 40 բառանոց նկարագրություն

  3. Տեղադրեք Ձեր լուսանկարները տեքստային նկարագրով Instagram-ում՝ #PGG4Citizens հեշթեգով և նշեք Եվրոպայի խորհրդի Instagram-ի @councilofeurope հաշիվը։

 

Մրցույթի մասին

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի ներքո կազմակերպված «Քաղաքացիների կյանքի բարելավում ավելի լավ կառավարման միջոցով» խորագրով միջոցառման շրջանակներում հրավիրում ենք Ձեզ ներկայացնելու Արևելյան գործընկերության* տարածաշրջանի՝ խտրականությունից զերծ ապագայի վերաբերյալ Ձեր տեսլականը։

*Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա

#PGG4Citizens «իմ ապագան առանց խտրականության» լուսանկարչական մրցույթի նպատակն է՝
  • բարձրացնել տարածաշրջանում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության վերաբերյալ իրազեկության և ներգրավվածության մակարդակը.
  • խթանել բազմազանությունը, հանդուրժողականությունը, հավասարությունը և դրանց մասին պատմությունները՝ խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի դեմ պայքարելու նպատակով.
  • բարձրացնել իրազեկությունը ԵՄ/ԵԽ գործընկերության, դրա գործունեության և գլխավոր ուղերձի վերաբերյալ, ըստ որի՝ «Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ աշխատում են Արևելյան գործընկերության երկրների հետ՝ լավ կառավարումը խթանելու և քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ»։

Նախապատմություն.

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագրի միջոցով Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ աշխատում են Արևելյան գործընկերության տարածաշրջանում կառավարման ամրապնդման համար։ ԳԼԿ-ն Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրին տրամադրում է տվյալ երկրի առանձնահատկությունները հաշվի առնող աջակցություն՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում օրենսդրությունը և պրակտիկան եվրոպական չափորոշիչներին մոտեցնելու համար։

Ծրագրի հիմնական նպատակներից մեկը խտրականության դեմ պայքարն է։ Իրականացվող միջոցառումներն ուղղված են Արևելյան գործընկերության տարածաշրջանում խոցելի խմբերի՝ փոքրամասնությունների, գնչուների և ԼԳԲՏԻ ներկայացուցիչների ավելի լավ պաշտպանության ապահովմանը։ Ծրագրի նպատակն է հատկապես աջակցել խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների և ատելության խոսքի տղամարդ և կին զոհերին և հզորացնել «հավասարություն ապահովող մարմինների» և քաղաքացիական հասարակության կարողությունները՝ սատարելու խոցելի խմբերին պատկանող անձանց՝ վնասի փոխհատուցման ոչ դատական մեխանիզմների միջոցով խտրականության վերաբերյալ բողոքների քննության հարցում։


Ինչպիսի՞ նկարներ

«Իմ ապագան առանց խտրականության» լուսանկարչական մրցույթի մասնակցության համար լուսանկարները պետք է արվեն խնդրո առարկա երկրներից մեկում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա։

Լուսանկարները պետք է ոգեշնչված լինեն «հավասարություն», «անխտրականություն», «բազմազանություն», «համատեղ բնակություն», «փոքրամասնությունների ներառում», «գենդերային հավասարություն» բանալի բառերով։

Լուսանկարները կարող են արվել ֆոտոխցիկով կամ հեռախոսով։


Կանոններ

Մասնակիցները պետք է լուսանկար անեն և այն տեղադրեն իրենց Instagram-ի կամ Facebook-ի էջին՝ անգլերեն վերնագրով կամ առավելագույնը 40 բառանոց նկարագրությամբ և #PGG4Citizens հեշթեգով։

Լուսանկարը Instagram-ում տեղադրելու դեպքում պետք է նշել Եվրոպայի խորհրդի Instagram-ի հաշիվը՝ տեքստային նկարագրում ավելացնելով «@councilofeurope»։


Իրավասություն

Մրցույթին կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած անձինք, որոնք բնակվում են Եվրոպայի խորհրդի 47 պետություններից որևէ մեկում կամ Բելառուսում և տիրապետում են ցանկացած մակարդակի լուսանկարչական հմտությունների։


Լրացուցիչ կանոններ

* Մասնակիցները պետք է լինեն իրենց աշխատանքի միակ հեղինակները: Մասնակիցները պետք է համաձայնություն ձեռք բերեն լուսանկարների օգտագործման համար, դրանցում ներկայացված անձանցից լուսանկարների հրապարակման համար` ըստ գործող օրենքների և ցանկացած այլ համապատասխան օրենսդրության՝իրենց լուսանկարները հրապարակելիս:

Լուսանկարները, որոնք որևէ կերպ կամ ձևով կարողեն վիրավորել Եվրոպայի խորհրդի արժեքները, ինքնաբերաբար կբացառվեն մրցույթից:

Լուսանկարները չպետք է ենթարկվեն էական խմբագրման։

Յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն մրցույթին կարող է ներկայացնել առավելագույնը երեք լուսանկար։


Ներկայացման ժամկետը

Լուսանկարները պետք է տեղադրվեն Instagram-ում կամ Facebook-ում 2020թ. հոկտեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր՝ կենտրոնական եվրոպական ժամանակով։


Հաղթողներ

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հինգ ներկայացուցիչներից կազմված ժյուրին կընտրի հաղթողներին լուսանկարի կրեատիվության և արդիականության հիման վրա։ Ժյուրին հաշվի կառնի նաև սոցիալական ցանցերում «լայքերի» քանակը։


Մրցանակ

Հաղթողների հետ կապ կհաստատվի և նրանց կխնդրեն ուղարկել լուսանկարի բնօրինակը [email protected] էլեկտրոնային հասցեին։

Լավագույն լուսանկարները կհրապարակվեն դեկտեմբերի 15-ին և կարժանանան Եվրոպայի խորհրդի վկայագրի։ Բացի այդ, լավագույն լուսանկարները և հաղթողների անունները կհրապարակվեն ԳԼԿ ինտերնետային կայքում։

Մրցույթի արդյունքում ընտրված լավագույն լուսանկարները կարող են ցուցադրվել Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության գրասենյակներում, ինչպես նաև օգտագործվել Արևելյան գործընկերության և ԳԼԿ ապագա միջոցառումների շրջանակում որպես ցուցադրական նյութեր (բրոշյուրներ, պաստառներ, թռուցիկներ…) և առցանց հաղորդակցության (ներառյալ՝ սոցիալական ցանցերի) համար։

Լուսանկարիչները պահպանում են իրենց լուսանկարների բոլոր հեղինակային իրավունքները: Հաղթողները Եվրոպայի Խորհրդին կտրամադրեն անհատույց արտոնագիր՝ հրապարակելու և (կամ) ցուցադրելու մրցույթի գրառումները ցանկացած ձևաչափով ՝ շնորհավորելու հաղթողներին և նրանց լուսանկարները ցուցադրելու և ապագա միջոցառումները խթանելու, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Եվրամիության աշխատանքի իրազեկման բարձրացման նպատակով: Հաղթողներին կառաջարկվի վերոհիշյալ նպատակների համար արտոնագրային համաձայնագիր կնքել Եվրոպայի ​Խորհրդի հետ:


Հարցեր

Մրցույթի հետ կապված բոլոր հարցերը կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին։