հայերէնazərbaycancaenglishქართულიromânăрусскийукраїнська

Next question

Ո՞ր երկրների հետ է Եվրոպական միությունը համագործակցում Արևելյան գործընկերության շրջանակներում։

  • Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի
  • Հայաստանի, Վրաստանի, Հունգարիայի, Լեհաստանի, Մոլդովայի Հանրապետության և Սլովակիայի
  • Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի

Արևելյան գործընկերության ո՞ր երկրներն են անդամակցում Եվրոպայի խորհրդին։

  • Բոլորը
  • Ոչ մեկը
  • Բոլորը, բացի Բելառուսից

Արևելյան գործընկերության ո՞ր երկրներն են անդամակցում Եվրոպական միությանը։

  • Բոլորը
  • Ոչ մեկը
  • Միայն Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան

Ո՞ր երկրներն են ստորագրել Եվրոպական միության հետ ասոցացման մասին համաձայնագիրը:

  • Բոլորը
  • Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը
  • Վրաստանը, Մոլդովայի Հանրապետությունը և Ուկրաինան

 Ո՞րն է Եվրոպական միության Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակի հիմնական նպատակը։

  • Ընդլայնել իր դիվանագիտական ցանցը
  • Ամրապնդել հարաբերություններն իր արևելյան հարևանների հետ և մեծացնել նրանց կայունությունը և դիմակայունությունը
  • Ունենալ հասանելիություն Արևելյան գործընկերության երկրների ավելի էժան ապրանքներին

Ինչի՞ վրա է կենտրոնացել Արևելյան գործընկերությունը վերջին 10 տարիների ընթացքում։

  • Ամուր տնտեսություն, կառավարում, կապակցվածություն և հասարակություն
  • Բոլորի համար եվրոպական լավագույն հեռուստահաղորդումների հասանելիություն
  • Արդյունավետ դատաիրավական համակարգ և բարենպաստ բնապահպանական գործելակերպ

Ո՞րն է Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի հիմնական նպատակը։

  • Ընդլայնել մշակութային փոխանակումները Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Արևելյան գործընկերության միջև
  • Ստեղծել գործընկերություններ Եվրոպական միության և Արևելյան գործընկերության դպրոցների և համալսարանների միջև
  • Աջակցել Արևելյան գործընկերության երկրներին արդարադատության, կոռուպցիայի և փողերի լվացման և խտրականության դեմ պայքարի ոլորտներում

Ինչպե՞ս է Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրն անդրադառնում կառավարման, իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի մարտահրավերներին Արևելյան գործընկերությունում։

  • Տրամադրելով յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունները հաշվի առնող տեխնիկական աջակցություն՝ օգնելու նրանց համապատասխանել եվրոպական չափորոշիչներին, ինչպես նաև իրավական խորհրդատվություն առաջնահերթ բարեփոխումների հարցերում
  • Սուբսիդավորելով Արևելյան գործընկերության երկրների կառավարություններին
  • Կազմակերպելով համաժողովներ և գրելով գրքեր տարածաշրջանի տնտեսական և անվտանգության իրավիճակի մասին

«Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում ու՞մ հետ են համագործակցում Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը։

  • Միայն ներպետական իշխանությունների
  • Պետական մարմինների, իրավաբանների, վերապատրաստման կենտրոնների և քաղաքացիական հասարակության հետ
  • Ներգաղթյալների, բռնության երեխա զոհերի և լրատվամիջոցների

Ո՞ր մակարդակում են իրականացվում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախագծերը։

  • Տարածաշրջանային մակարդակով՝ ընդհանուր հարցերին անդրադառնալու և տարածաշրջանային փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով
  • Երկրի մակարդակով՝ տվյալ երկրի առանձնահատկությունները հաշվի առնող նախագծեր ապահովելու համար
  • Տարածաշրջանի և երկրի մակարդակով

Ո՞րն է «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի արագ արձագանքման մեխանիզմը։

  • Հեռախոսահամար, որով Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրը կարող է կապվել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ
  • Գործիք, որի միջոցով շահագրգիռ երկրները կարող են դիմել իրավական խորհրդատվություն ստանալու համար
  • Փողերի լվացման, կոռուպցիայի և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գործիք

Ինչու՞ են Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ աշխատում Արևելյան գործընկերության տարածաշրջանում։

  • Որովհետև դրանք նույն կազմակերպությունն են
  • Որովհետև նրանք ունեն ընդհանուր նպատակներ, սկզբունքներ և արժեքներ
  • Որովհետև Եվրոպական միությունը չունի պատվիրակություններ Արևելյան գործընկերության երկրներում

Արդյունքներ

Շնորհավորում ենք։

Դուք իսկապես լավ գիտեքԱրևելյան գործընկերության և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի առանձնահատկությունները։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և այցելեք «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի հիմնական ինտերնետային կայք և միջոցառման ինտերնետային էջ հոկտեմբերի 5-7-ը՝ ավելի շատ տեղեկություններ իմանալու և իրազեկ լինելու Արևելյան գործընկերությունում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի գործունեությանը։

Լավ արդյունք։

Դուք ունեք որոշ գիտելիքներ Արևելյան գործընկերության և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի վերաբերյալ։ Օգտվեք առցանց միջոցառման ընձեռած հնարավորությունից՝ ավելի շատ տեղեկություններ իմանալու Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի գործունեության մասին միջոցառման ինտերնետային էջից հոկտեմբերի 5-7-ը։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և այցելեք «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի հիմնական ինտերնետային կայք՝ իրազեկ լինելու ծրագրի գործունեությանը։

Բարի գալուստ։ 

Արևելյան գործընկերության և «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագիրը թերևս նորություն են Ձեզ համար։ Դուք հաջողակ եք, քանի որ Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի մասին անհրաժեշտ ամեն ինչ կարող եք իմանալ միջոցառման ինտերնետային էջից հոկտեմբերի 5-7-ը։ Հետևեք մեզ սոցիալական ցանցերում և այցելեք «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի հիմնական ինտերնետային կայք՝ իրազեկ լինելու ծրագրի գործունեությանը։

Thank you for taking our quiz!

Restart