հայերէնazərbaycancaenglishქართულიromânăрусскийукраїнська

Ավելացրեք Ձեր կարծիքը մեր ուսումնասիրությանը /հարցաշարին… և նպաստեք Արևելյան գործընկերության տարածաշրջանում ապագա համագործակցության առաջնահերթությունների հետագա մշակմանը և կատարելագործմանը

Հրավիրում ենք քննարկման՝ կիսվելու Ձեր մտքերով և գաղափարներով այն մասին, թե ինչ խնդիրների վրա պետք է կենտրոնանա Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Արևելյան գործընկերության երկրների միջև ապագա համագործակցությունը։ Դուք կարող եք լրացնել այս ձևանմուշը։

Ներկայացված առաջարկությունները հաշվի կառնվեն գալիք տարիներին Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ թիրախային արդյունքների համար ապագա առաջնահերթությունների մշակման ընթացքում։

Առաջարկությունների և գաղափարների ամփոփ տարբերակը կտեղադրվի սոցիալական ցանցերում և ԳԼԿ կայքում միջոցառումից անց։

Անհատական հարցաթերթիկների պատասխանները հասանելի կլինեն միայն առաջարկությունների արկղի վարման համար պատասխանատու ԳԼԿ թիմին։ Ստացված առաջարկությունների հիման վրա ԳԼԿ թիմը կպատրաստի միասնական անանուն զեկույց, ուստի որևէ կազմակերպության կամ անձի հասանելի կլինեն միայն անանուն տվյալներ։ Անհատական հարցաթերթիկների պատասխանները կջնջվեն միասնական զեկույցը պատրաստելուց անմիջապես հետո»։