Back Արևելյան գործընկերության խորհրդարանականները կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Արևելյան գործընկերության խորհրդարանականները կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Սեպտեմբերի 21-22 Արևելյան գործընկերության հինգ երկրների խորհրդարանների անդամներ կմասնակցեն սեմինարին` քննարկելու ազգային խորհրդարանների դերը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտները իրականացնելու հարցում:

Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայի Հարնարպետությունից և Ուկրաինայից, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի այլ անդամ պետություններից խորհրդարանականներ կքննարկեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հետ օրենքի նախագծերի համապատասխանության հարցը  և խորհրդարանների դերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները արդյունավետ կատարելու հարցում` ներգրավելով ոլորտի անկախ փորձագետներ և մասնագետներ:

Առաջին տարածաշրջանային սեմինարը տեղի կունենա Թբիլիսիում` Վրաստան, և կազմակերպված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ուկրաինայի և Բելառուսի համար Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ծրագրային համագործակցության կառուցակարգ ծրագրի շրջանակում:

 

Հարցազրույց Նիդերլանդների սենատոր, ԵԽԽՀ ՄԻԵԴ-ում դատավորների ընտրության հարցերով հանձնաժողովի նախագահ և ՄԻԵԴ-ի վճիռների կատարման հարցերով զեկուցող պարոն Կլաաս դե ՎՐԻԵՍԻ հետ

Interview with Հարցազրույց Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ տիկին Էկա ԲԵՍԵԼԻԱԻ հետ

Ք.Թբիլիսի, Վրաստան Սեպտեմբեր 21-22, 2015
  • Diminuer la taille du texte
  • Augmenter la taille du texte
  • Imprimer la page